Վրաստանը հրաժարվում է ռուսական ուղղաթիռներից


13:54 , 6 հունվար, 2014

1ina.am-ը գրում է.

2014թ. Վրաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է խորհրդային և ռուսական ուղղաթիռներն ամբողջությամբ փոխարինել ամերիկյան ուղղաթիռներով: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իրակլի Ալասանիան:

Ալասանիայի խոսքով` Վրաստանը բանակցություններ է վարում նաև այլ երկրների հետ:

«Նման հնարավորություն հայտնվել է Ֆրանսիայում իմ կատարած այցից հետո: Պետության վրա շատ թանկ է նստում խորհրդային ուղղաթիռների կայանի սպասարկումը: Պահեստամասերի գնումը կապված է մեծ խնդիրների հետ, հաճախ նման սպասարկում գործնականորեն հնարավոր չէ ստանալ առանց կոռուպցիոն գործարքների» ,- նշել է նախարարը: