ԱԳ նախարար Նալբանդյանը կայցելի Լիմա, Պանամա և Կուբա


13:40 , 6 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հունվարի 6-11-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություններ կկատարի Պերու, Պանամա և Կուբա։

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից` նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները վերոհիշյալ երկրների օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։