13:13 , 6 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն հնարավոր է կարիերան շարունակի Մոսկվայի «Սպարտակում»:
Մոսկովյան ակումբի ղեկավարությունը որոշել է վերսկսել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է Sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ «Սպարտակը» 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև 2012թ-ին: Սակայն այդ ժամանակ գործարքը տեղի չունեցավ: Դիեգոյի գործող պայմանագիրը «Վոլֆսբուրգի» հետ ավարտվում է 2014թ-ի ամռանը:
Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերն արժե 4 մլն դոլար: Գոյություն ունի նաև Դիեգոյի տրանսֆերային իրավունքը վարձավճարով ձեռք բերելու տարբերակը: