Կանայք տղամարդկանցից հաճախ են հիվանդանում


12:45 , 6 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հարցմանը, որը կազմակերպել են Բարսելոնի առողջապահության գործակալության մասնագետները, մասնակցել է 29 հազար մարդ: 

Արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կանանց մոտ 40%-ը և տղամարդկանց 27%-ը գնահատում են իրենց առողջական վիճակը որպես «վատ» կամ «շատ վատ», գրում է podrobnosti.ua-ն: 

Ամեն 4-րդ կինն ու գրեթե ամեն 5-րդ տղամարդը, որոնք մասնակցել են փորձին, խոստովանել են, որ խրոնիկական հիվանդությունը, այսպես թե այնպես, սահմանափակում է իրենց ակտիվությունը: 

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ միևնույն հիվանդությունը տարբեր սեռերի դեպքում հարուցել է տարբեր գնահատական՝ կանայք ավելի սուր են տանում առողջական խնդիրները: 

Արթրիտը, մկանային խնդիրները, հոգեկան խանգարումները ստիպում են կանանց ավելի շատ տառապել: