Մարդիկ այնքան բան են գնել խանութներից՝ ասես պատերազմի էին պատրաստվում


12:52 , 6 հունվար, 2014

Էս մի շաբաթ ա ֆեյսբուքին ու, առհասարակ, ինտերնետին կատեգորիկ բոյկոտ էի հայտարարել, որովհետև մտածեցի, որ գոնե էս մի քանի օրը պետք ա ապրել ու շփվել բացառապես ռեալ աշխարհում: Հիմա մի երկու հատ կուտակված դիտարկում ունեմ` կապված էս վերջին մի շաբաթվա հետ.

- Սենց զուտ վիզուալ էլ, իսկ հետո նաև տարբեր առաքիչների հետ զրուցելով էլ, աննախադեպ պիկ էր սուրպերմարկետներում՝ դեկտեմբերի 28-31 ընկած ժամանակահատվածներում: Ես 31-ին մտել էի հաց-մաց առնելու սիթիից, ոնց որ պատերազմի պատրաստվելուց լինեին` նենց էին ապրանքը կրում-տանում խանութներից, ընդ որում, որ հատկապես ուշագրավ էր, տանում էին այնպիսի բաներ, որոնք Նոր տարվա հետ կապ չունեին` մակարոնեղեն, լվացող հեղուկներ՝ տուփերով, զուգարանի թուղթ.... 
Ամեն դեպքում սրանից լավ հոտ չի գալիս, որովհետև մասսայական փսիխոզն էլ մի բան չի, իսկ եթե էդ պահն էլ չկա, ապա, ըստ ամենայնի, մինչև մարտ առևտուրն էն կարգի ա ընկնելու, որ էն մանր-մունր խանութների համար անտանելի դառնա գոյատևելը:

- Եթե առաջ մատով էին ցույց տալիս այն մարդկանց վրա, ովքեր Նոր տարվա համար պարտք էին անում, որ սեղան գցեն, ապա այս տարի (գոնե իմ շրջապատում) ճիշտ հակառակ պատկերն էր: Ես ի սկզբանե չեմ դատապարտում պարտքով Նոր տարի անողներին` համարելով, որ դա տվյալ մարդկանց գործն է բացառապես, բայց այս իրավիճակը ևս անհանգստացնող է, որովհետև աննախադեպ անկում արձանագրած սոցիալական պայմանների խոսուն օրինակ է:

Ամեն դեպքում, շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ: Թող գոնե էս տարի մեր կառավարության մոտ զարթնի խղճի ու ամոթի զգացողությունը: