12:17 , 6 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա»:
«Ֆուտբոլիստներին միշտ էլ կարող են ձեռք բերել այլ ակումբներ, սակայն Դորտմունդի «Բորուսիան» կարևոր է ցանկացած ֆուտբոլիստից: Ամենակարևորը ապագայի վերաբերյալ հստակ պլաններ ունենալն է: Ամեն ինչ կարգին է լինելու, և ես դրանում չեմ կասկածում: Նորմալ վերաբերվեցինք Ռոբերտի որոշմանը: Մենք այդ մասին գիտեինք: Սակայն նա երբեք չի շեղվել և կենտրոնացած է եղել «Բորուսիայի» խաղի վրա: Լավ է, որ նրա հաջորդ ակումբն արդեն պաշտոնապես հաստատվել է»,-Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը: