11:37 , 6 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մայիսին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ- 2014»-ից շարունակում են հրաժարվել ավելի ու ավելի շատ երկրներ՝ արդեն հրաժարվել է 12 երկիր: Լյուքսեմբուրգին, Խորվաթիային, Չեխիային, Սլովակիային, Անդորրային հետևել է Բուլղարիայի հայտարարությունը՝ հայտնում է korrespondent.net-ը:
BNT ազգային հեռարձակող ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ երկիրը չի մասնակցի մրցույթին ֆինանսական պատճառով:
Թուրքիայում հայտարարում են, որ իրենց մասնակիցները չեն վերադառնա մրցույթ 2014-ին, սակայն բացառված չէ, որ երկիրը մասնակցի մոտակա տարիներին: Այս մասին հայտարարել են TRT հեռարձակող ընկերության ներկայացուցիչները: Բոսնիա և Հերցեգովինան մրցույթ չեն վերադառնա հովանավորի բացակայության պատճառով՝ հայտնել են BHRT-ի ներկայացուցիչները:
Ֆինանսական պատճառներով իր մասնակցությունը չեղյալ է հայտարարել նաև Սերբիան՝ տեղեկացնում է ազգային RTS հեռարձակողը:
Տնտեսական ճգնաժամի պատճառով մրցույթին այս տարի չեն մասնակցի նաև Կիպրոսի ներկայացուցիչները:
Պետք չէ սպասել նաև Մոնակոյի ու Մարոկկոյի վոկալիստների ելույթին, որոնք հայտարարել են, թե մտադիր չեն վերադառնալ մրցույթ:
Սլովակիայի RTVS հեռարձակողը որոշել է, որ «Եվրատեսիլին» մասնակցությունը իրենց ուժերից վեր է: