11:08 , 6 հունվար, 20141in.am-ը գրում է.
Աշխարհում գրեթե կես միլիարդ մարդ ավելորդ քաշ ունի կամ տառապում է ճարպակալմամբ: Այս մասին հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով բրիտանական Միջազգային զարգացման ինստիտուտին:
Մասնագետները հաշվարկել են, որ 1980-ից մինչև 2008-ն ընկած ժամանակահատվածում նման մարդկանց թիվն աճել է գրեթե երեք անգամ՝ 250 միլիոնից մինչև 904 միլիոն: Իսկ վերջին 5 տարվա ընթացքում նման մարդկանց թիվը հասել է կես միլիարդի:
Ինստիտուտի հաշվետվության մեջ նշվում է, որ ճարպակալումը մեծ խնդիր է հատկապես զարգացող երկրներում, քանի որ հենց այնտեղ է բնակչությունը յուղային մթերքներ նախընտրում: