«ՌոսԳոսՍտրախ» ընկերության սեփականատիրոջ գեղեցկուհի կինը (Photo)


11:01 , 6 հունվար, 2014

 

Բազմիցս ֆեյսբուքյան էջում ներկայացրել եմ Ուլյանա Սերգեենկոյից թարմ լուսանկարներ, իսկ այժմ որոշեցի նրան նվիրել մի ամբողջական փոսթ բլոգում: Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ նախկինում սարսափում էի Ուլյանայի լուքերից, և սկզբնական շրջանում նրա նկարներին ուղեկցում էին իմ կողմից իրոնիկ մեկնաբանություններ: Այժմ կարծում եմ, որ Style Icon կոչմանը նա իսկապես արժանի է:
Ուլյանան «ՌոսԳոսՍտրախ» ընկերության սեփականատիրոջ, միլիարդեր Դանիլ Խաչատուրովի կինն է, սակայն միայն սեփական տաղանդի շնորհիվ է, որ Ուլյանան իր անունը դարձրել է հանրահայտ բրենդ: Իր ունիկալ ոճի շնորհիվ է, որ սթրիթսթայլ լուսանկարիչների համար նա լուսանկարելու ցանկալի օբյեկտ է և ցանկալի հյուր նորաձևության ցուցադրություններին, որոնց և մեծ սիրով հաճախում է իր ոչ պակաս հայտնի ընկերուհիներ Միրոսլավա Դումայի և Ելենա Պերմինովայի հետ: Ուլյանան իր լուքերը ստեղծում է օգտագործելով ազգային ռուսական էլեմենտներ, ինչի շնորհիվ էլ տարբերվում է եվրոպական ստանդարտ տիկնիկային լուքերից: Նկարների մի մասը կարող եք դիտել այստեղ, մյուս մասը կներկայացնեմ շուտով: