Ժամանակի ընթացքում Նեյմարը կարող է գերազանցել Մեսսիին. Ռոնալդո


10:06 , 6 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռոնալդոյի կարծիքով` ժամանակի ընթացքում կատալոնացիների հարձակվողը կարող է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալ:

Ռոնալդոն ենթադրում է, որ իր ներուժով Նեյմարը գերազանցում է «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Ժամանակի ընթացքում Նեյմարը կարող է գերազանցել Մեսսիին: Նա դեռ աճելու, առաջընթաց գրանցելու մեծ հնարավորություն ունի: Այդ պատճառով էլ Նեյմարը «Բարսելոնա» տեղափոխվեց: Բրազիլիայում նա արդեն սպառել էր իրեն: Եվրոպայում Նեյմարին այլ մարտահրավերներ են սպասում, և նա կարող է բարելավել իր խաղային որակները»,- ասել է Ռոնալդոն: