Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն


09:58 , 6 հունվար, 2014

Emedia.am-ը գրում է.

71 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ Էյսեբիոն:

Պորտուգալիացի ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել հունվարի 4-ի գիշերը 3.30: Իր կարիերայի մեծ մասն Էյսեբիոն անցկացրել է պորտուգալական «Բենֆիկայի» կազմում: Արծիվների թիմի հետ Էյսեբիոն  11 չեմպիոնական տիտղոս է նվաճել: «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 715 խաղ` խփելով 727 գնդակ:

Պորտուգալիայի ազգային հավաքականին Էյսեբիոն օգնել է դառնալ 1966 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Դա շարունակում է մնալ պորտուգալական ֆուտբոլի ամենամեծ նվաճումը: Ինքը` «սև հովազ» մականունը կրող ֆուտբոլիստը 9 գոլով դարձել է այդ առաջնության լավագույն ռմբարկուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ