Դի Կապրիոն վերջապես 17 մլն դոլարով վաճառեց Մալիբուի իր առանձնատունը


09:13 , 6 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես գնորդ է գտել Մալիբուի իր լողափի առանձնատան համար:

Անշարժ գույքը բաղկացած է գլխավոր առանձնատնից ու հյուրերի համար 2 տնակից, այն 2012-ին վաճառքի էր հանվել 23 մլն դոլարով, սակայն ավելի ուշ ստիպված եղավ երկու անգամ նվազեցնել դրա գինը ու արդյունքում առանձնատունը վաճառվեց 17,35 մլն դոլարով:

Այդուհանդերձ, նրա շահույթը կազմել է մոտ 11 մլն դոլար, քանի որ 2002-ին այն ձեռք էր բերվել ընդամենը 6 մլն դոլարով, գրում է DailyMail-ը: