Էրդողանը ցանկանում է վերանայել ռազմական հեղաշրջման գործը


08:46 , 6 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կողմ է մի քանի հարյուր դատապարտյալների, հիմնականում՝ սպաների քրեական գործի վերանայմանը: Վերջիններս բանտ են ուղարկվել 2003-ին կառավարությունը տապալելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն: 

Մեղադրյալների նկատմամբ դատը, այսպես կոչված՝ «Կուվալդա» օպերացիան կազմակերպելու համար, տեղի է ունեցել 2012-ի աշնանը և ավարտվել մեղադրական վճիռներով:

Դատապարտյալները հերքել են բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մի դավադրություն չի եղել, իսկ «Կուվալդա»-ն սովորական զորավարժություն էր:

Դատավճիռների օրինականությունը կասկածի տակ է դրվել վերջերս Էրդողանի խորհրդականի հայտարարությունից հետո, ով ենթադրել է, որ սպաներին դատապարտել են կեղծ մեղադրանքով: