Չինաստանում կրոնական ծեսի ժամանակ հրմշտոցի զոհ է դարձել 14 մարդ


08:08 , 6 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի հյուսիս-արևմուտքի տաճարներից մեկում կրոնական ծեսի ժամանակ սկսված հրմշտոցը 14 մարդու մահվան պատճառ է դարձել: Եվս 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ողբերգությունը տեղի է ունեցել Նինսյա-Հուեյ ինքնավար շրջանի Գույուան քաղաքում: Հրմշտոցը սկսվել էր կիրակի ցերեկը, երբ տաճարում սկսել էին սնունդ բաժանել: 

Գործակալության տվյալներով՝ 4 տուժածներ ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում: Միջադեպի փաստով սկսվել է հետաքննություն: