8 անքուն գիշեր (Մաս 6)


13:35 , 5 հունվար, 2014

Մաս վեց..

Սփրթնել եմ ..
Շտապ օգնության մեքենան ինձնից գլուխ չի հանում.. ուր մնաց բժիշկները..
Մայրս ամեն երեկո թխթխկացնում է աթոռին, թե՝ քեզ վաղը ուրիշ բժշկի մոտ եմ տանելու...
Աշխարհիս երեսին բժիշկ չմնաց...
Անցալ գիշեր, ինձ թվաց թե ուր որ է կքնեմ.. բայց չքնեցի.. որոշեցի նամակ գրել..
«Բարև սեր իմ, չկարծես թե մեռել եմ, բժիշկները «անգրագետ» դուրս եկան, իրենց տված մի քանի օրը արդեն շաբաթն է ոլորել..
Գիտեմ երջանկացար.. թե ինչի չգիտեմ, մեկ է վաղ թե ուշ դեղերը կվերջանան աշխարհիս երեսից... ու ես էլ կվերջանամ...
Անդառնալի...
Մթության մեջ գրելն այնքան էլ հարմար չի,ես քեզ հետ ուրիշ ձև կկապնվեմ. հուսամ այս ուշ ժամին քնած չես, ու նամակս ստանալուն պես կկարդաս..
Եթե անգամ քնած ես... »
Թուղթ ու գրիչը ծալում խցկում եմ դարակս, այն հույսով, որ կուղարկվի...
Հիմար ձև եմ ընտրել նամակ գրելու, ճիշտ այնպես ինչպես դու, որ մտածում ես, թե կբուժվեմ...

Աղոթելու ժամն է.. 
Միայն դա է փրկում, որ դեռ ողջ եմ...