Դժոխքի կրակ գոյություն չունի, Ադամն ու Եվան իրական չեն. Հռոմի Պապի սենսացիոն հայտարարությունը


15:03 , 4 հունվար, 2014

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սենսացիոն հայտարարություն է արել, որը ցնցել է ողջ աշխարհը, տեղեկացնում է Expozemagazine-ը:

Ըստ նրա, դժոխքի կրակ գոյություն չունի, եւ Կաթոլիկ եկեղեցին չի ընդունում «դժոխք» հասկացությունը, որտեղ մարդիկ տառապում են։ Այն ընդունում են մարդիկ, ովքեր ունեն մեկուսացած հոգիներ: Ինչպես Ադամի ու Եւայի առասպելը, այնպես էլ դժոխքը մենք ընդունում ենք որպես գրական խորհուրդ: Աստվածը չի ձգտում մարդկանց միայն պատժել կամ դատել,   ՆԱ նաեւ սիրում եւ ընդունում է մարդկանց:

Պապը հայտարարել է, որ բոլոր կրոնները ճշմարիտ են, քանի որ մարդիկ դրանց հավատում են ամբողջ հոգով:

«Մեր եկեղեցին բավականին մեծ է հետերոսեքսուալների եւ հոմոսեքսուալների համար, պահպանողականների եւ դեմոկրատների, անգամ կոմունիստների համար»,- ասել է նա:

Պապը հայտարարել է, որ Աստված փոխվում է ճիշտ այնպես, ինչպես մարդիկ են փոխվում:

«Աստվածաշունչը գեղեցիկ Սուրբ գիրք է, բայց դրա մեջ որոշ դրվագներ հնացած են, որոշները անհանդուրժողականության եւ քննադատության կոչ են անում: Մեր նոր բանականությամբ մենք կարող ենք ունենալ կին հոգեւորականներ: Ես հույս ունեմ, որ մենք կին Հռոմի Պապ կունենանք մի օր:  Թող որ տղամարդու համար բաց դուռը չփակվի կնոջ համար»,- ասել է Պապը: