14:00 , 6 հունվար, 2014
Համբույրը սիրո ծաղիկն է, և ամեն մեկի մոտ այն տարբեր կերպ է լինում: Մեկի մոտ այն կրքոտ է, մյուսի մոտ` քնքուշ: Ինչպե՞ս է համբուրվելու այն տղամարդը, ում հետ հարաբերություններ եք սկսում և ինչո՞ւ հենց այդպես:
1. Համբույրներից խուսափող
Մարդը կարող է լինել կենսուրախ, հաճույք ստանալ համեղ ուտելիքից և նման բաներից, բայց... Դե հիմա չի սիրում համբուրվել և վերջ: Եթե համբուրվելու մերժումը պայմանավորված չի ամաչկոտությամբ (ատամների վատ վիճակով կամ ոչ թարմ շնչառությամբ), ապա այդ մարդը բավականին կոպիտ է: Իհարկե, լինում են չոր ու զուսպ մարդիկ, բայց ախր զգացմունքներն էլ առանց քնքշության մարում են: Համբույրներից խուսափողն, ամենայն հավանականությամբ, այդքան էլ սիրահարված չէ:
2. Իրատես
Նրա ուղեղը միշտ աշխատում է: Նա կարողանում է կառավարել իր զգացմունքները: Կառավարել և սանձել: Իր մեջ նա շատ է գնահատում խելքը: Մտածում է` կլինեմ խիստ, բայց արդարամիտ: Նա անգամ բաց աչքերով է համբուրվում:
3. Ռոմանտիկ
Ռոմանտիկը երազկոտ ու երևակայող մարդ է: Նա լիովին իր աշխարհի մեջ է` կամ երազանքների գրկում է, կամ հիասթափությունների: Նա կրքոտ է և քնքուշ, չի վախենում ճակատագրի հարվածներից: Կյանքն առանց վայրիվերումների նրա համար ձանձրալի է թվում: Նրանք համբուրվում են փակ աչքերով:
4. Շատախոս
Եթե մտածում ես, որ շատախոսությունը մանրուք է, սխալվում ես: Շատախոսը մարդ է, ում մեջ պայքարում են ուղեղն ու զգացմունքները: Նա չի կարողանում կողմնորոշվել, թե որն է ճիշտը` քնքշությո՞ւնը, էմոցիաների ազատ արտահայտո՞ւմը, թե ինքնակառավարումը: Նա վստահ չէ իր վրա. վախենում է կորցնել սանձերը:
5. Զրուցակից
Կան մարդիկ, որ ինչ-որ բան վերցնելիս ամուր պահում են: Երեխա ժամանակ նման մարդկանց ագահ են կոչել: Զրուցակիցը շատ է ցանկանում ինչ-որ բան ունենալ: Նա մտածում է, որ անվտանգ վիճակում է, մինչև այդ բանը չեն խլում իրենից: Նա շատ հաշվենկատ է, խանդոտ, երբեմն նաև դաժան: Զրուցակիցը համբուրվում է շատ երկար և բաց չի թողնում իր գրկից:
6. Դերասան
Դերասանը շատ է սիրում աշխատել հանդիսատեսի համար: Նրա համար շատ կարևոր է տպավորություն գործելը: Նա ցանկանում է, որպեսզի մարդիկ նախանձեն իրեն: Դերասանը համբուրվում է վարպետորեն, միայն երբ գիտի, որ մարդիկ հետևում են իրեն:
7. Մաքրասեր
Նա համոզված է, որ կնոջ և տղամարդու միջև հարաբերությունները պետք է բացառապես հոգևոր ու վեհ լինեն: Նա հիվանդագին կերպով մաքրասեր է, համարում է, որ մտերմության ցանկացած դրսևորում ոչ էսթետիկ է: Համբուրվելուց առաջ և հետո նա անպայման մաքրում է ատամները և ողողում բերանը:
8. Լպստող
Նա անընդհատ ցանկանում է համբուրվել: Շուտ է սիրահարվում, սիրում է կյանքը, մարդկանց, արվեստը: Ինչ էլ պատահի իր հետ, նա համոզված է, որ ամեն ինչ անցողիկ է: Նման մարդիկ թեև մի փոքր թեթևամիտ են, երբեմն նաև անպատասխանատու, բայց շատ հմայիչ են: Համբուրվելիս անգամ նա չի կորցնում իր լավատեսությունը: