Կիմ Չեն Ընի հորեղբոր սարսափելի մահապատիժը. նրան մերկացրել են և նետել սոված շների առաջ


14:12 , 4 հունվար, 2014

Չինական Wen Wei P թերթում Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հորեղբոր մահապատիժը մանրակրկիտ նկարագրող հոդված է լույս տեսել: Ըստ rosbalt.ru-ի` այս մասին հայտնում է Lena-ն` The Independent-ին հղումով:

Թերթը հավաստել է, որ Չան Սոն Թհեկին կենդանի մատնել են սոված շների հոշոտմանը: Նույն կերպ են վարվել նաև գործով մյուս 5 մեղադրյալների հետ:

Թերթի տվյալներով` նրանց մերկացրել են և նետել 120 շների առջև, որոնց մինչ այդ 3 օր շարունակ չեն կերակրել: Մահապատժի գործընթացը տևել է շուրջ մեկ ժամ` հյուսիսկորեական հարյուրավոր չինովնիկների աչքի առաջ:

Տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել: