01:37 , 31 դեկտեմբեր, 2013
Սիրելինե՛ր, երբեմն կյանքը մեզ թվում է շատ խոր անդունդ, որտեղից երբեք չենք կարող դուրս գալ: Այդ խոր անդունդում մեզ լույս է հարկավոր, մեր հոգիները արթնացնող, հուսադրող եւ կյանքի կոչող: Եւ այդ Սիրո հուրը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ով ձեռք է մեկնում ընկածներին, օգնում հիվանդներին եւ հագեցնում քաղցածներին: Սիրելինե՛ր, եկե՛ք գալիք Նոր Տարում ընդունենք Ճշմարիտ Լույսը, զգեստավորվենք բոլոր առաքինություններով, մոռանանք բոլոր հուսահատություններն ու դժբախտությունները եւ նոր կյանք սկսենք մեզ համար: Քանզի Մեր Տերը ամեն օր մեզ հնարավորություն է տալիս փոխվելու. ամեն օր մեզ համար մի նոր փոփոխություն է: Սրտանց բոլորիդ ցանկանում է, որ 2014 թ. ձեզ փոխանցվի մանուկ Հիսուսի բարի, արդար եւ սիրո ժպիտը: Մեր մտքում միշտ պահենք այն գաղափարը, որ ոչ թե ապրել մահանալու համար այլ մահանալ ապրելու եւ ապրեցնելու համար:
Սիրով եւ աղոթքով՝ Տ. Հեթում քահանա Թարվերդյան