23:01 , 30 դեկտեմբեր, 2013
Տիեզերական անխախտելի օրենքների ուրացումը ազգին հանգեցնում է ողբերգության: Եթե կրոնը չխեղաթյուրեր բնական օրինաչափությունների ընկալումը, չէր խախտվի մեր ազգային իրավունքի ըմբռնումը: Երբ ազգին բռնի անդունդ են գլորում, ազգային իրավունքն է բացահահայտում միասնականության սկզբունքը և համահունչ դարձնում այն սկզբունքներին, որով շարժվում է տիեզերքը:
Տիեզերքը հայության համար այլ ճակատագիր էր սահմանել, մինչդեռ օտարի կրոնը նրան տարավ այլ ուղով: Անխուսափելի է սխալներից ձերբազատումը՝ անցած արժեքների վերագնահատումը, դա նշանակում է, որ հայ ժողովրդին պետք է պատրաստել գաղափարական հեղաշրջման: Տարածությունը լցված է ցեղաէներգիայով, որն արդեն պարտադրում է անցնել տիեզերական հարատև օրենքների ներդաշնակության, խիզախում է տարերային շարժերից դիմել ինքնապաշտպանության:
Բայց պետք է հիշել՝ շատ դյուրին է դառնում ժողովրդին երկրից կամավոր քշելը, երբ նրան նախօրոք պարտադրում են «լուսավորվել» «երկիրը երկիր չէ» պախարակելի մտքով: