Վատիկանում անցկացվել է սուրբծննդյան Եվրոմայդան


17:33 , 30 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դեկտեբերի 29-ին Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում տեղի է ունեցել սուրբծննդյան տիկնիկային ներկայացում՝ Եվրոմայդան անվանումով: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

Ուկրաինացիները բեմադրություն են կազմակերպել՝ կրելով հայտնի քաղաքական գործիչների դիմակներ: Նշվում է, որ ուկրաինացի ուսանողներն ու դպրոցականները եղել են այնքան համոզիչ, որ հանդիսականն առանց դժվարության ճանաչել է ժամանակակից քաղաքական գործիչներին: 

Միջոցառումը կազմակերպել են Բերեգինյա ֆոլկլորային թատրոնն ու Հռոմի Վասիլիան հայրերի տաճարի եկեղեցական երգչախումբը: 

Ինչպես բացատրել են ակցիայի կազմակերպիչները, Վատիկանի անվտանգության աշխատակիցները ըմբռնումով են մոտեցել ուկրաինական համայնքի ավանդույթներին ու չեն խոչընդոտել տոնական միջոցառմանը: