Վիտալի Բալասանյանի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել. ԼՂՀ ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես սպանության փորձ


17:09 , 30 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի մեքենայում պայթուցիկ է հայտնաբերվել:

Այս մասին Tert.am-ի տեղեկությունները հաստատեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

«Ո՛չ իրեն, ո՛չ մեքենային բան չի եղել, պայթուցիկը չի աշխատել»,-ասաց նա:

Հայկ Խանումյանը հավելեց, որ քիչ առաջ Վիտալի Բալասանյանի հետ թեյ են խմել և վերջինս գնացել է:


Այս կապակցությամբ ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ին, Վիտալի Միքայելի Բալասանյանը /ծնված 1959թ., բնակվում է` ք. Ասկերան, փողոց Ե. Դանիելյան, տուն 25, ԼՂՀ ԱԺ պատգամավոր/ բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել:

ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ