Իմ իմիջը սեռափոխության հետ կապելն ինչ-որ մեկի չար կատակն է. հարցազրույց Մելինե Դալուզյանի հետ (տեսանյութ)


16:16 , 30 դեկտեմբեր, 2013

Newsbook.am-ը գրում է.

«Ամուսնացած չեմ և առաջիկայում չեմ պատրաստվում ամուսնանալ, ես դեռ կարևոր նպատակ ունեմ. պետք է 2016 թվականին մասնակցեմ օլմիպիական խաղերին և դառնամ չեմպիոն»,- Newsbook-ի հետ զրույցում ասաց ծանրորդուհի Մելինե Դալուզյանը: «Ավելի քան 7 տարի է` սա իմ իմիջն է ու, ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչը հիմք հանդիսացավ, որպեսզի իմիջս կապեն սեռափոխության հետ: Այո՛, այս տարի երկու անգամ վիրահատվել եմ, կատարել եմ արմունկիս և ծնկիս վիրահատություն, քանի որ խնդիրներ ունեի: Այս ամենն ինչ-որ մեկի չար կատակն է: Օդից վերցրած բառեր են, և նույնիսկ ինձ համար զարմանալի տեղեկություններ էի կարդում օրերս հրապարակված նյութերում»,- նշեց Մելինե Դալուզյանը: Ծանրորդուհու` մեծ սպորտ վերադառնալու և գալիք ծրագրերի ու նպատակների մասին մանրամասները` տեսանյութում: Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղ էր գտել լուրեր այն մասին, որ ծանրորդուհին վիրահատության միջոցով փոխել է սեռը և դեկտեմբերի 26-ին «Փարավոն» ռեսորանային համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է իր կնոջ հետ: Նշենք նաև, որ որպես Մելինեի կին՝ նյութում նշված էր Լիլիթ Աբրահամյանի անունը: Մելինեն ժխտում է լուրերը, բայց չի պատրաստվում դատի տալ ապատեղեկատվություն տարածած լրատվամիջոցներին: