15:54 , 30 դեկտեմբեր, 2013
Life.panorama.am-ը գրում է.
Ընդհանրապես, դեղորայքն ու ալկոհոլն անհաշտ են: Ալկոհոլային խմիչքներն ուժեղացնում են դեղերից մի քանիսի ազդեցությունը և կարող է դեղի գերդոզավորման վտանգ առաջանալ:
Ալկոհոլը հատկապես վտանգավոր է քնաբեր և հոգեմետ, ինչպես նաև սիրտ-անոթային համակարգի համար նախատեսված դեղորայք ընդունելուց հետո:
Եվ այսպես, ահա, թե ինչպես են զուգակցվում տարբեր դեղերն ալկոհոլի հետ.
Հակաբեղմնավորիչ հաբեր. ալկոհոլը նվազեցնում է ազդեցությունը:
Հակաբիոտիկները, սուլֆանիլամիդները (սուլֆադիմեզին, բիսեպտոլ և այլն), անալգետիկները (անալգին, ցիտրամոն և այլն) գրեթե անարդյունավետ են դառնում: Դրա համար էլ հակաբիոտիկներով բուժվելիս բժիշկները խորհուրդ են տալիս ալկոհոլ չընդունել:
Հակադեպրեսանտներ. բարձանում է արյան ճնշումը: Իսկ ալոհոլի չարաշման դեպքում կարող է հիպերտոնիկ կրիզ զարգանալ, կարող է նաև ուղեղում արյան զեղում լինել:
Նեյրոլեպտիկներ. անոթաշարժողական կենտրոնի (շարժումների հսկողության խանգարում, ջղակծկումներ), շնչառական կենտրոնի ախատահարում, ընդհուպ մինչև շնչառության կանգ:
Հակահիստամինային պատրաստուկներ (հակաալերգիկ). հնարավոր է արյան ճնշման կտրուկ իջեցում, գիտակցության կորուստ և շնչառության խանգարում:
Հակակոագուլյանտներ (արյունը նոսրացնող պատրաստուկներ`ասպիրին, գեպարին և այլն). հնարավոր են ներքին արյունահոսություններ`ստամոքսաղիքային, մարսողական ուղու, թութքային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ