Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ


15:33 , 30 դեկտեմբեր, 2013

Սարգիս Հովսեփյան. Հիմա Փյունիկն իր համար անսովոր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակումArmsport.am-ը գրում է.

Հայտնի է, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ է նշանակվել նախկինում հայտնի ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը: Նա «Փյունիկի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է հետևյալը.

- Ինձ համար շատ մեծ պատիվ է աշխատել «Փյունիկում»: Շնորհակալ եմ ղեկավարությանը՝ նման վստահության համար: Ես երկար տարիներ պաշտպանել եմ իմ հարազատ ակումբի պատիվը, որպես ֆուտբոլիստ, այժմ կատարելու եմ գլխավոր մարզչի պարտականությունները: Ինչպիսի նվիրումով ես խաղացել եմ «Փյունիկում» և ազգային հավաքականում, այնպես էլ աշխատելու եմ որպես մարզիչ:

Ճիշտ է, հիմա «Փյունիկն» իր համար անսովոր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, սակայն միասնական ուժերով մենք կփորձենք դուրս գալ առաջատար դիրքեր: Դրա համար ակումբն ունի համապատասխան ներուժ:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհավորել մեր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծննունդը: Ցանկանում եմ առողջություն և խաղաղություն, իսկ մեր հայկական ֆուտբոլին հաղթանակներ միջազգային ասպարեզում, ֆուտբոլիստներին՝ առանց վնասվածքների ելույթներ: