15:19 , 30 դեկտեմբեր, 2013
Ում աղքատության պատճառն ուրիշի ձեռքում է, ուրեմն նրան կայցելի նաև քաղցը: Քաղց կա, որ բխում է աղքատությունից, իսկ աղքատություն կա, որի պատճառը հպարտությունն է: Երբ քաղցը թակում է դուռը, ուրեմն դա իրականություն է.- պետք է ապրել՝ շարունակելով երազել, իսկ եթե դուռը թակում է նաև ցուրտը՝ ուրեմն դա արդեն աղքատություն է և ժպտում է դժբախտությունը: Երբ ճչում են քաղցն ու ցուրտը միաժամանակ, ուրեմն լռել է քսակը, և շատ արհեստական կդառնա այն շրջապատը, ուր հարուստն իր առանց փող ընկերների հետ է։ Անհնարին է լինել կուշտ և հասկանալ քաղցածի լեզուն:
Սակայն ի՜նչ քաղցր երաժշտություն է քաղցածի համար՝ իր սիրելի ոււտելիքի ձայնը, երբ այն հյուրասիրում է ոչ թե հարուստը, այլ իմաստունը:
Միևնույն ժամանակ ստիպված եմ հիշեցնելու՝
ԱՆՎՃԱՐ ՊԱՆԻՐԸ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ՝ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է: