Արիզոնայի բնակչուհին Սուրբ ծննդին թունավորել է 4 երեխաների և փորձել մասնատել նախկին ամուսնուն


15:05 , 30 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա բազմազավակ մայր Քոնի Վիլլային, որը որոշել էր վերջ տալ իր ընտանիքին: Կինը թունավորել է 4 երեխաներին և նույնիսկ հարձակվել նախկին ամուսնու վրա: Տուժած աղջիկներից մեկը՝ 13-ամյա Անիարել Մակյասը, մահացել է՝ հայտնում է ABC-ն:

Դեպքը տեղի է ունեցել Կասա Գրանդե քաղաքում: Ոստիկանությանը դեպքի վայր է կանչել կասկածյալի ամուսինը՝ Ադամ Վիլլան: Նա հայտնել է, որ խելագար նախկին կինը մի քանի անգամ դանակով հարվածել է իր կրծքին, այնուհետ փորձել մասնատել իրեն:

Տուժածը կարողացել է ինքնուրույն նստել ղեկին ու հիվանդանոց հասնել: Նա ոստիկանություն է զանգահարել հիվանդանոցի ճանապարհին:

Դեպքի վայր հասած իրավապահները կնոջը հատնաբերել են խոհանոցում արնահոսելիս: Նա իր կրծքավանդակին հարվածներ էր հասցրել: 3,5 և 8 տարեկան մյուս երեխաները նույնպես տանն են եղել: Բուժհետազոտությամբ պարզվել է, որ նրանց օրգանիզմներում պարունակվում է օփիատի մեծ չափաբաժին:

Նախնական տվյալներով՝ Քոնին հատուկ է նախկին ամուսնուն հրավիրել Սուրբ ծննդին՝ նրան սպանելու համար: 

Քոնի Վիլլային ինքնասպանության փորձից հետո բուժօգնություն է ցուցաբերվել հիվանդանոցում, իսկ կիրակի առավոտյան կնոջը ձերբակալել են: Նրան մեղադրում են դստեր սպանության ու ևս 4 մարդու սպանության փորձի համար:

Ադամ Վիլլան 3 կրտսեր երեխաների կենսաբանական հայրն է: Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում, իսկ ողջ մնացած երեխաները հանձնվել են տուժածի հարազատներին: