Տնտեսական ղեկավարները և օրենսդիրները շնորհավորական հայտարարություն անելու իրավունք չունեն


14:19 , 30 դեկտեմբեր, 2013

Մի հարց էլ եմ ուզում բարձրացնել՝ ձեր կարծիքը լսելու համար:

Հիմա ամեն մեկը շնորհավորական ուղերձով դիմում է ժողովրդին՝ նախարարներ, քաղաքապետներ, պատգամավորներ: 

Չեք կարծում, որ ժողովրդին դիմելու իրավունք ունի՝ անկախ հարցի բնույթից և տվյալ անձին ունեցած վերաբերմունքից, միայն երկրի նախագահը, քանի որ միայն նա է հանդիսնում պետության մարմնավորումը: Մնացածները որոշակի ոլորտների կամ տարածքների պատասխանատուներ են: Նրանց պաշտոնական դիմումը «սիրելի հայրենակիցներին», այսինքն ՀՀ բոլոր քաղաքացիներին, ultra vires գործողություն է՝ սեփական լիազորությունների գերազանցում: 

Հետո նման ուղերձը իր բնույթով քաղաքական է, հետևաբար տնտեսական ղեկավարները և օրենսդիրները նման հայտարարություն անելու իրավունք չունեն: