Թբիլիսին մնացել է առանց բյուջեի


13:45 , 30 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին մնացել է առանց բյուջեի, քանի որ քաղաքային խորհուրդը չի կարողացել հաստատել 2014թ.-ի բյուջեն։

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, նախագծին դեմ է քվեարկել 21 պատգամավոր, կողմ է եղել 18-ը։ Արդյունքում՝ բյուջեի նախագծի ընդունումը տապալվել է, իսկ հետագա քննարկումները կկայանան մեկ ամսից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ