Չելսիի առաջարկը


16:33 , 30 դեկտեմբեր, 2013

image

       Ինչպես հայտնում են իտալական թերթերը, Լոնդոնի Չելսին չի դադարում Նապոլիի հարձակվողին ձեռք բերելու փորձերը։ Չելսիի մարզչական կազմը նոր առաջարկ է արել Նապոլիին՝ Գոնսալո Իգուաինին գնելու համար։ Չելսին՝ Իգուաինին ձեռք բերելու համար առաջարկում է Նապոլիին 50 միլիոն € և Դավիդ Լուիսին։
       Հիշեցնենք, որ ավելի վաղ Նապոլիի մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել էր, որ Իգուաինը չի վաճառվում։ Հիշեցնենք նաև, որ Գոնսալո Իգուաինը Ռեալից Նապոլի է տեղափոխվել 2013 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը Իտալիայի առաջնությունում անցկացրած 16 հանդիպումներում դարձել է 9 գոլի հեղինակ, բացի այդ 6 հանդիպում անցկացրել է Չեմպիոնների լիգայում և դարձել 4 գոլի հեղինակ։