Քեմբրիջի համալսարանի գիտնականները հաջողությամբ տպել են աչքի ցանցաթաղանթը 3D տպիչի օգնությամբ: Դրանցով կարելի է փոխել աչքի վնասված հյուսվածքն ու վերականգնել տեսողությունը: Դա աչքի նյարդային համակարգի տպման առաջին հաջող փորձն էր:
Գիտնականներոը հանել են առնետի աչքի առողջ բջիջները և տեղադրել 3D տպիչի մեջ: Արդյունքն արդարացրել է բոլոր սպասումները: Տպման արդյունքում ստացված բջիջները լիովին առողջ և կենսունակ էին:
Գիտնականների խոսքերով, այս միջոցառումը կարևոր քայլ է վերականգնողական բժշկության զարգացման մեջ:

