Պուտինը ստորագրել է օրենք անջատողականության կոչերի համար քրեական պատիժ սահմանելու մասին


12:00 , 30 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի՝ Ռուսաստանը մասնատելու հրապարակային կոչեր հնչեցնողները կդատապարտվեն հինգ տարվա ազատազրկման՝ գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ համապատասխան օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Պետդումայում: Օրինագիծը հեղինակել էին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորները: 

Օրենքը Քրեական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը «Տարածքային ամբողջականությանը խախտելուն ուղղված հրապարակային կոչերի համար» պատասխանատվություն է նախատեսում: 

Անջատողականության կոչերի համար նախատեսված է մինչև 300 հազար ռուբլի տուգանք, մինչև 300 ժամ պարտադիր աշխատանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում: Եթե կոչերն արվել են ԶԼՄ-ների, այդ թվում՝ ինտերնետի միջոցով, օրինախախտը կարող է դատապարտվել մինչև հինգ տարվա ազատազրկման:

Փաստաթուղթը պաշտոնապես ուժի մեջ կմտնի երկուշաբթի: