Թող 2014 թվականը ամեն ինչ դնի իր տեղը ու ժողովրդին վերադարձնի հավատը


12:22 , 30 դեկտեմբեր, 2013

2013 թվականը կորսված հնարավորությունների տարի էր, քանի որ ոչինչ չարվեց: Տնտեսական քաղաքականության մեջ ունեցանք միայն ձախողումները, ժողովուրդն ապրեց՝ էլի չհավատալով պետական չինովնիկների այն խոստումներին, թե իրենց կյանքը լավանալու է, կենսամակարդակը՝ բարձրանալու, և դուրս են գալու աղքատի հոգեբանության կարգավիճակից: Իրականում ոչինչ չի փոխվել, իսկ եթե փոխվել է, ապա դեպի միայն վատը: Ժողովրդն էլ հավատ չունի, իսկ դա ամենասարսափելին է:
Ցանկանում եմ, որ 2014 թվականը ամեն ինչ դնի իր տեղը, ժողովրդին վերադարձնի իր հավատն ու իրենից խլված արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: