14:21 , 30 դեկտեմբեր, 2013

Մենք արդեն երկար ժամանակ է, ինչ շարժվում ենք Արևելյան օրացույցով: 2014թ.-ը Կապույտ Ձիու տարին է: Ե՞րբ եք Դուք կապույտ ձի տեսել: Տարօրինակ է, այնպես չէ: Բայց, այնուամենայնիվ, այս կենդանին ուղեկցելու է Ձեզ ողջ գալիք տարվա ընթացքում: Ձիու տարին կսկսվի է 2014 թ.-ի հունվարի 31-ին և կշարունակվի մինչև 2015 թ.-ի փետրվարի 18-ը: Ողջ այս ժամանակի ընթացքում մենք գտնվելու ենք նրա ազդեցության տակ:
Ձիու տարու հետ պետք է հատկապես զգույշ լինել: Եթե Դուք որևէ սխալ քայլ անեք, ապա կարոք եք կատարյալ անհաջողություն ապրել: Սակայն, եթե Դուք ճիշտ ընտրություն կատարեք, ապա Ձեր հաջողությունները Ձեզ մինչև ամպերը կբարձացնեն: Եվ բացարձակ կապ չունի, թե Դուք կենդանակերպի որ նշանին եք պատկանում: Հնարավոր է՝ Դուք Խեցգետին եք, որը փորձում է յուրաքանչյուր հարմար պահի թաքնվել իր բույնի մեջ, կամ Կարիճ, որը փորձում է կծել յուրաքանչյուրին, ով մոտենա և որքան հնարավոր է ցավոտ: Փորձեք հավաքել Ձեր կամքը մի բռունցքի մեջ և շարժվել ճիշտ ուղղությամբ: Ցանկությունը, նպատակի իրատեսությունը և նպատակացլացությունը 2014 թ.-ի կարգախոսներն են!
Նոր 2014 թ.-ը պետք չէ դիմավորել փոքր տարածքներում, քանի որ ձին ազատություն է սիրում: Իդեալական տարբերակ կլինի, եթե դիմավորեք Նոր տարին տան բակում: Այն պահին, երբ ժամերը 12 անգամ զարկեն, հրաժեշտ տվեք այն ամենին, ինչ տեղի է ունեցել Ձեզ հետ 2013 թ.-ին, մտածեք միայն այն մասին, որ գալիք տարում ի կատար կածվեն բոլոր երազանքները և նպատակները: Այդպիսի տրամադրություն Դուք պետք է ունենաք ողջ տարվա ընթացքում:
2014-ի գիշերն անպայման պետք է պարել և որքան հնարավոր է շատ: Ձին շարժում և արագություն սիրող կենդանի է: Նաև նա շատ է սիրում ակտիվություն և ուշադրություն իր հանդեպ: Եթե Դուք շարունակեք ամաչկոտ մարդ մնալ և միայն հետևեք, թե ինչպես են ուրիշները զվարճանում, ապա գալիք տարում ձին Ձեզ անգամ չի նկատի: Դուք չեք ստանա այն ամենն, ինչ այդքան երազում էիք: Այդ պատճառով է Դուք պետք է դեն նետեք ամաչկոտությունը և ամբողջովին սուզվեք ամանորյա տոնախմբությունների մեջ:
Պատրաստում ենք տոնական սեղան ձիու համար

Ձին միս չի ուտում, այդ պատճառով Ձեր սեղանի լավագույն զարդարանքը մրգերը և բանջարեղենն են լինելու: Ձին սիրում է շատ ուտել և հետևաբար ամանորյա գիշերը Դուք պետք է շատ ուտեք: Բայց ուտելիքը պետք է թեթև լինի, որպեսզի ծանրության զգացողություն չառաջացնի: Ամենակարևորը այն պետք է բնական լինեն: Բացի այդ, ձին շատ է սիրում շաքարավազ և քաղցրավենիք, այդ պատճառով յուրահատուկ ուշադրություն դարձրեք քաղցր սեղանին:
Ինչ հագուստով դիմավորել 2014 թ.-ը

Այս հարցը հիմնականում մտահոգում է կանանց, բայց գալիք տարին յուրահատուկ է, այդ պատճառով տղամարդիկ նույնպես պետք է մտածեն այդ հարցի շուրջ: Ձին հայտնի է իր նրբագեղությամբ և գեղեցկությամբ, և այս տարի խորհուրդ են տրվում կապույտի բոլոր երանգները:
Կանայք կարող են իրենց հանդերձանքը զարդարել ձիերի հետ կապված ցանկացած աքսեսուարով, իսկ տղամարդիկ կարող են ընտրել բաց կապույտ գույնի գեղեցիկ վերնաշապիկ: Կապույտ գույնը նաև գեղեցկացնում է կառուցվածքը: Կլասիկ կոստյումը այս դեպքում անհամապատասխան կլինի, ավելի լավ է նախապատվությունը տալ ջինսերին: Տղամարդիկ ամանորյա գիշերը անպայման պետք է խնամված տեսք ունենան և սափրված լինեն:
Ինչ կապված է այլ մանրուքների հետ, ապա բազմերանգ մատնահարդարում չպետք է լինի, ավելի լավ է միատոն, բնական գույնի փայլ ընտրել: Խորհուրդ չի տրվում շատ շքեղ վարսահարդարում անել, ձիու բաշը միշտ հիասքանչ է և թափված է: Դուք կարող եք կա՛մ թափել վարսերը, կա՛մ գեղեցիկ լոքոններ անել, կա՛մ շքեղ «ձիու» պոչ հավաքել, և այս ամենը Դուք կարող եք անել առանց վարսահարդարի օգնության:
Ինչպես զարդարել տունը 2014 թ.-ին

Իսկ հիմա եկեք խոսենք, թե ինչպես զարդարել տունը 2014 թ.-ին: Գալիք տարվա ձին փայտից է, և բոլոր փայտե խաղալիքները և դեկորատիվ իրերը տեղին կլինեն: Եթե Դուք սիրում եք բույսեր աճեցնել, ապա հավաքենք դրանք այն սենյակում, որտեղ պատրաստվում եք դիմավորել Նոր տարին:
Ձին սիրում է ուշադրության կենտրոնում լինել և այդ պատճառով անպայման գոնե ձիու մի արձանիկ գնեք և այնպիսի վայրում դրեք, որ Ձեր բոլոր հյուրերը միանգամից նկատեն այն:
Ի դեպ, 2014 թ.-ին Ձեր ընկերների և հարազատների համար նվերներ պատրաստելու ժամանակ անպայման այնպիսի իրեր ներառեք, որոնք որևէ կերպ կապված կլինեն ձիու հետ: