12:33 , 30 դեկտեմբեր, 2013
Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու. արդյո՞ք ես վախենում եմ, և նա մտածում է կմեռնեմ .
Աննորմալի պես սիրում եմ նրան, և հետո ինչ ..
Սիրելիս, երբևէ փորձե՞լ ես զգալ, որ շունչդ կտրվում է, բայց մեռնել չես կարող .. Ուղղակի մի գիշեր էլ պիտի չքնես . և ինչի՞ համար, որ հանկարծ չմեռնես ու ոչ ոք չիմանա..
Պատկերացնո՞ւմ ես, ես շատ երկար եմ քնում ... ու եթե մեռնեմ՝ կմտածեն դեռ քնած եմ, ու մարմինս կսկսի հոտել, օ՜ այդ հոտից ես ախր շնչահեղձ կլինեմ.. չէ, քնել չեմ ուզում..
Կարծես ծեր լինեմ, վախենում եմ, չհասցնեմ մի քանի ժամ ավել տեսնել աշխարհը ..
Այդ գիշեր քեզնից զանգ եղավ . հեռախոսը շփոթեցի դեղերիս տուփի հետ ու շպրտեցի պատուհանից . Բայց ախր կարող էիր հետո տուն զանգել ..
Փոշմանել եմ.
Թույլ կտա՞ս քեզ գրկեմ.
Դու իմ սիրած գույնը գիտե՞ս ..
Դու կլինես իմ սիրած գույնը ..
Երիցուկներս կփաթաթես էդ գույնի շարֆով .. հետո կբերես ինձ .
Արի պարկենք, նայենք աստղերին, ու երազենք, որ ես չեմ մեռնելու.. գոնե ամանորի գիշերը ձեր տուն գամ.
Ամանորը մոտենում է, հինգ օր ..
Հետո մի ամբողջ յոթ օր, Սուրբ ծնունդ ..
Չգիտեմ՝ Ձմեռ Պապից ինչ ուզեմ ..
Ասում են՝ նամակ գրի, ստիպված եմ գրում..
Հաաա, էն դեղերի տուփը, որ ներքև շպրտեցի .