Մի արդարացեք, թե աղոթելու համար տեղ և ժամանակ չեք գտնում


09:49 , 30 դեկտեմբեր, 2013

Եկեք չարդարանանք՝ ասելով, թե աղոթելը հեշտ չէ այն մարդուն, ով թաղված է առօրյա գործերում եւ շրջակայքում մոտիկ աղոթատուն չի գտնում: Որտեղ էլ լինես՝ դու կարող ես ունենալ սեփական աղոթասեղան. դա ոչ մեծ տեղ է պահանջում, ոչ էլ երկար ժամանակ: Թեպետեւ դու ծնկի չես գալիս, կուրծք չես ծեծում, ձեռքերդ երկինք չես կարկառում, այլ լոկ ջերմ հոգիդ ես ցուցանում, ապա դրանով իսկ կատարում ես այն, ինչ անհրաժեշտ է աղոթքին: Չէ որ կարելի է, ի վերջո, փողոց դուրս գալ եւ մենակ քայլելով՝ ջերմագին աղոթել:
Կարելի է եւ նստել արհեստանոցում կոշիկ կարել, սակայն հոգին բացել Տիրոջ առաջ: Կարելի է ե՛ւ ծառայելիս, ե՛ւ առեւտուր անելիս, ներքեւ կամ վերեւ բարձրանալ-իջնելիս, խոհանոցում գործ անելիս, երբ անհնար է եկեղեցի գնալը, անկեղծ եւ ջերմագին աղոթել: Աստված չի խորշում տեղից, այլ միայն մեկ պահանջ ունի՝ բորբոք սիրտ եւ կենտրոնացած հոգի:

Սիրով՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյան