Esquire ամսագիրը Հռոմի պապին ճանաչել է 2013-ի ամենաոճային տղամարդ


09:27 , 30 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկյան Esquire ամսագիրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ճանաչել է 2013 թվականի ամենաոճային տղամարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հովվապետի ոճը լիովին արտացոլում է նրա աշխարհայացքը, և նա շատ իմաստ է դնում իր հագուստի մեջ: Շքեղ ոսկե զարդերն ու մորթե թիկնոցները, որոնք նախընտրել են Ֆրանցիսկոսի նախորդները, իրենց տեղը զիջել են ավելի համեստ հագուստին: Պապ Ֆրանցիսկոսը նույնիսկ հրաժարել է տեղափոխվել պաշտոնական նստավայր՝ Առաքելական պալատ, և բնակվում է իր համեստ բնակարանում: Նա անշուշտ դարձել է ժողովրդին ամենամոտ գտնվող Պապը»,- գրել է ամսագիրը:

Նա հետ է մղել հոլիվուդյան սրտակերներ Բրեդլի Կուպերին, Ժոզեֆ Գորդոն-Լևիտին և Քրիս Փայնին:

Հիշեցնենք, որ Time ամսագիրն էլ նրան ճանաչել էր 2013-ի Տարվա մարդ: Պապը Twitter-ում ունի 3 մլն հետևորդ և 88 տոկոս վարկանիշ՝ ըստ CNN/ORC միջազգային մասշտաբով անցկացված վերջին հարցումների: