Բոլիվիան ցանկանում է Չինաստանի օգնությամբ երկաթուղի կառուցել մինչև օվկիանոս


09:11 , 30 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դեպի օվկիանոս ելք չունեցողԲոլիվիայի կառավարությունը գալիք տարում մինչև Պերուի նավահանգիստներից մեկը երկաթուղու կառուցման համատեղ նախագիծ կներկայացնի Չինաստանի հետ: 

Նման գաղափար է հնչեցրել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը օրեր առաջ Պեկինում չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ՝ հայտնում է RIA Novosti-ն:

Երկաթուղուց կարող է օգտվել նաև Բրազիլիան՝ հասցնելու իր արտադրանքը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի շուկաներ:

Բոլիվիայի համար ելքը օվկիանոս շատ զգայուն թեմա է նախանցյալ դարում Չիլիի հետ պատերազմից հետո, որի հետևանքով Լա-Պասը կորցրեց Անտոֆագաստա նահանգն ու զրկվեց օվկիանոս հասանելիությունից: