08:55 , 30 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Շվեյցարիայի Գրենհենե քաղաքում հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է ETA Manufacture Horlogere Suisse ընկերության՝ ժամացույցների մեխանիզմներ արտադրող գործարանը, որը մտնում է Swatch Group կոնցեռնի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Swatch-ի հայտարարության մեջ նշվում է, որ «հրդեհը զգալի նյութական վնաս է պատճառել», սակայն դրա կոնկրետ չափերի մասին չի հաղորդվում: Տուժածներ չկան: