Մոուրինյոն երազում է


22:38 , 29 դեկտեմբեր, 2013

image

        Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ Անգլիայի պրեմիեր լիգայի 19-րդ տուրում կայանալիք Լիվերպուլի հետ խաղից առաջ կատակել է, թե ցանկանում է, որ Սուարեսը խաղից առաջ վնասվացք ստանա։
        Հիշեցնենք, որ Պրեմեր լիգայի 13 հանդիպումներում Սուարեսը դարձել է 19 գոլի հեղինակ։
       «Միգուցե Սուարեսը ստացել է թեթև Վնասվածք Մանչեսթեր Սիթիի հետ խաղի ժամանակ, սակայն ես չեմ ցանկանում, որ այդ վնասվածքը լուրջ լինի, ուղղակի կուզենաի, որ այդ վնասվածքի պատճառով Սուարեսը խաղադաշտ դուրս չգար», Մոուրինիոյի խոսքերը մեջբերում են բրիտանական թերթերը։
        Հիշեցնենք, որ Չելսի — Լիվերպուլ հանդիպումը կկայանա 2013 թվականի դեկտեմբերի 29-ին։