15:27 , 29 դեկտեմբեր, 2013
Slaq.am-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 29-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Թումանյանի, Ճամբարակի, Գորիսի տարածքների և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: