Չեմ կարող թաքցնել արցունքներս


16:31 , 29 դեկտեմբեր, 2013

image

Բարսելոնայի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոստովանել է, որ չի կարող թաքցնել արցունքները այն ժամանակ, երբ Վիկտոր Վալդեսը հեռանա ակումբից։ Դարպասապահը, ով հունվարին դառնում է 32 տարեկան, ընթացիկ առաջնության ավարտին կլքի ակումբը։
         «Չեմ կասկածում, որ չեմ կարողանա թաքցնել արցունքներս, երբ Վալդեսը կհեռանա Բարսելոնայից։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ինչ որ մրցանակ հաղթել այս առաջնություններում»,  Ինիեստայի խոսքը մեջբերում են իսպանական ԶԼՄ-ները։