Քիմ Քարդաշյանը կամուսնանա տիեզերքում (լուսանկարներ)


12:07 , 29 դեկտեմբեր, 2013

Երբ ռեփեր Քանյի Վեսթը ամուսնության առաջարկ արեց Քիմ Քարդաշյանին, բոլորը համոզված էին, որ նրանց հարսանիքը լինելու է ամենամեծ, թանկարժեք հարսանիքներից մեկը: Ասում էին՝ անգամ ուղիղ հեռարձակում է լինելու հեռուստատեսությամբ…սակայն, ոչ ոք չէր ակնկալում, որ հարսանիքը տեղի կունենա… տիեզերքում:

 

Հայտնի այս զույգը որոշել է իսկապես, բառիս բուն իմաստով հեռու գնալ հարսանեկան բոլոր ավանդույթներից: Քանյեին արդեն կապ է հաստատել մի ճապոնական ընկերության հետ, որը կազմակերպում է տիեզերական հարսանիքներ: Սակայն մտքի այս թռիչքը բավականին թանկարժեք հաճույք է՝ այն կարժենա  £ 700,000 կամ մոտ 1.15 մլն դոլար: Ցավոք, հարսանիքը այնքան մեծաքանակ հյուրերով չի լինելու: Զույգի հետ տիեզերք կարող է թռչել ևս երկու հոգի, իսկ նրանց Քիմի և Քանյեի փոքրիկ դուստրը չի կարող ներկա լինել հոր ու մոր հարսանիքին, քանի որ դեռ շատ փոքրիկ է նման ճամփորդության մասին:

Իսկ ինչ վերաբերում է Քիմին, նա պարզապես երջանիկ է իր ամուսնու նման որոշման համար, և պատրաստ է սիրելիին ուղեկցել ամենուր: