10:03 , 29 դեկտեմբեր, 2013
Երդվիր, որ կկարդաս .
Ես երկար ժամանակ մտածեցի, թե ինչու այսպես եղավ . 16 ժամ..
Շատ հնարավոր է, որ դու ատես քեզ.. Ճիշտ է դու չհասկացար.
Այսօր ներկայացում կար, բայց դահլիճում մենակ եմ .. ճիշտ է դու չեկար, ինչպես ես մեր չկայացած առաջին հանդիպմանը ..
Հիմա եկել եմ .. ուշ է .
Հանդիսատեսը ծափահարեց քո բացակայությունը,և ամենևին ներկայացումը դուր չեկավ նրանց ..
Դու հաղթեցիր, որովհետև ես հիվանդ եմ ..
Հիվանդները միշտ թույլ են, հաղթել չեն կարող, հատկապես, եթե լքել են նրանց..
Այս գիշեր ես չքնեցի ծափերի ձայնից .. որ բացակադ էին տոնում.. Հիմա պարզապես գրկիր ինձ, սիրելիս, գրկիր ցնդածիդ… Համբուրիր ինձ, համբուրիր..
Դու գնում ես, լքում ես ինձ, անհետանում ես…
Երազային է պետք ապրել, հատկապես, եթե ապրելու մի քանի օր ունես.. Հանկարծ ձեռքերս դողացին, ինչպես միշտ դողում են և ծնկներս.. Ես նրա ձեռքերը պահեցի բռիս մեջ, նայեցի ուղիղ աչքերին.. Նա ժպտաց.
Երազային կյանքը գնդակահարվեց, երբ նա թեթև անտարբերությամբ նայեց ձեռքիս, որ սիրտս էր ճզմում .. հետո դեղերը կուլ տվեցի , որ էլ չդողամ. Նա չտեսավ , շուռ էր եկել..
Ափերս մնացին մերկ ու մենակ,առանց դեղերի.. ու նրա ձեռքի բացակայությամբ..
Քրքրված սիրտս դեռ զգում է ,որքան էլ թույլ աշխատի .. Ես վախենում եմ յուրաքանչյուր մարդուց,նրանք որքան էլ պարել կարողանան, միևնույն է բարի չեն .. Լքում են, երբ իմանում են մեռնելու ես .
Ես չէի ուզի ինքնասպան լինել, որովհետև ես ապրել կուզեի.. բայց ես ստիպված եմ ..
Ինչ լավ կլիներ ապրելն էլ չապրելու պես ընտրովի լիներ.. Չես ուզում ապրես, ինքնասպան ես լինում, իսկ երբ ուզում ես ապրես, ի՞նչ անել...
Դեղերս կուլ տալու ժամանակն է.
Առանց պառավել մեռնելու եմ .