00:21 , 29 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունին:
Հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի և գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվել են հետագա զարգացման ուղիները: