18:13 , 28 դեկտեմբեր, 2013Տիեզերական հայտնագործությունները կարևոր նշանակություն ունեն, քանի որ դրանք ընդլայնում են բնության մասին ունեցած մեր պատկերացումները: Այս հոդվածում ներկայացված են տիեզերական ոլորտին առնչվող 10 հայտնագործություն:

Այս տարվա սկզբներին «Կեպլեր» աստղադիտակի շնորհիվ հայտնաբերվեց երեք մոլորակից բաղկացած աստղային համակարգ: Այդ մոլորակներից մեկը համարվում է մինչ օրս բացահայտված ամենափոքր արտաարեգակնային մոլորակը (էկզամոլորակ): Կեպլեր-37-b անունը կրող այս գաճաճ մոլորակն իր չափերով զիջում է անգամ Մերկուրիին, իսկ նրա տրամագիծը Երկիր մոլորակի արբանյակին գերազանցում է ընդամենը 200 կմ-ով: Մինչ օրս հայտնաբերված էկզամոլորակների մեծ մասը շատ ավելի մեծ են Երկիր մոլորակից: Դրանք հիմնականում մոտավորապես Յուպիտեր մոլորակի չափերին են: Ահա թե ինչու էին գիտնականները ցնցված այս հայտնագործությունից:
9 Ծիր Կաթինի Ֆերմի պղպջակները

Ծիր Կաթին համաստեղությունը չափազանց մեծ է երևում դիմացից: Հենց այդպես է այն հիմնականում պատկերված նկարներում: Այնուամենայնիվ, երբ նրան դիտեք պրոֆիլից, կնկատեք, որ այն բավականին բարակ ու «հյուծված» տեսք ունի: Ավելի ճիշտ, այն այդպիսի տեսք ուներ, մինչև որ գիտնականներն ուսումնասիրեցին այն չափազանց մոտ սպեկտրից՝ տիեզերական գամմա-աստղադիտակ «Ֆերմիի» շնորհիվ:
Ծիր Կաթինի Ֆերմի պղպջակներն ուղղահայաց արձակվում են մեր գալակտիկայի սկավառակի ուղղությամբ: Դրանց երկարությունը կազմում է 50.000 լուսատարի կամ Ծիր Կաթինի տրամագծի մոտավորապես կեսը: Անգամ NASA-ն հավաստի տեղեկություններ չունի այն մասին, թե որտեղից են առաջացել այս պղպջակները: Ենթադրվում է, որ դրանք արտանետումների մնացորդներ են, որոնք առաջացել են մեր գալակտիկական միջուկի հսկայական սև խոռոչից:

Մոտ չորս միլիարդ տարի առաջ արեգակնային համակարգը բավականին մեծ վտանգավոր էր, քանի որ այն լի էր զարգացման տարբեր փուլերում գտնվող աստղակերպերով: Այդ ժամանակ տիեզերքում առկա սառցաբեկորների և ժայռաբեկորների առատության պատճառով հաճախ բախումներ էին առաջանում: Ըստ մի տեսության՝ լուսինն առաջացել է հենց այդ բախումներից մեկի արդյունքում: Ասում են, որ Երկիրը բախվել է Թեյա մոլորակին հատուկ տեղանքում: Բախման հետևանքով գոյացած փշրանքները կուտակվել են Երկրի ուղեծրում, ինչի արդյունքում էլ առաջացել է լուսինը: Եթե բախումը տեղի ունենար այլ վայրում, ասենք՝ բևեռների կամ հասարակածի մոտակայքում, Երկիր մոլորակը կարող էր իսպառ ոչնչանալ:

Սլոունի վիթխարի պատը ապշեցնում է իր հսկայական չափերով: Այն տիեզերքի ամենամեծ կառուցվածքն է և կազմված է մի շարք համաստեղություններից, որոնք ձգվում են 1.4 միլիարդ լուսատարի:
Այն պարունակում է հարյուր միլիոնավոր տարբեր համաստեղություններ, որոնց մեծ մասը կառուցվածքում գերկուտակումներ են կազմում: Կուտակումները (կլաստերներ) առաջացել են Մեծ Պայթյունի հետևանքով: Որոշ մարդիկ պնդում են, որ Սլոանի Մեծ Պատը չպետք է դիտարկել իբրև մեկ ամբողջական համակարգ, քանի որ դրա բոլոր համաստեղությունները չէ, որ ձգողականության ուժով կապված են իրար:

Տիեզերքի հսկայական սև խոռոչները նորություն չեն, սակայն վերջերս հայտնաբերվել է մի սև խոռոչ, որն ապշեցնում է իր ոչ թե հսկայական, այլ չափազանց փոքր չափերով: Մինչև այս խոռոչի հայտնագործումը ամենափոքր սև խոռոչ էր համարվում մի խոռոչ, որն արեգակի զանգվածից 14 անգամ ավելի մեծ էր: Նոր ռեկորդակիրը՝ IGR-ը, իր մեծությամբ միայն երեք անգամ է գերազանցում արեգակին:

Համաստեղությունները վիթխարի են. միլիոնավոր աստղեր կազմում են մի պատկեր, որի «նկարիչները» միջուկային գործընթացներն ու ձգողականությունն են: Այդ աստղերն այնքան մեծ ու լուսավոր են, որ մենք մեծ հեռավորությունից անզեն աչքով կարող ենք նշմարել դրանք: 2007 թ.-ին հայտնաբերված Segue 2 համաստեղությունը աչքի է ընկնում իր փոքր չափերով: Չնայած, որ Segue 2-ը գաճաճ մոլորակ է, նրանում մոտավորապես 1000 աստղ կա: Այս չափի մոլորակների գոյության մասին կանխատեսումներ վաղուց էին արվում, սակայն միայն վերջերս է հաջողվել ապացուցել, որ այդ կանխատեսումներն իրատեսական էին: Որքան ավելի են կատարելագործվում աստղադիտակները, այնքան ավելի է աճում նոր համաստեղություններ հայտնաբերելու հնարավորությունը:

Այն ժամանակից ի վեր, ինչ Մարսի մասին մանրակրկիտ հետազոտություններ են սկսել իրականացվել, գիտնականները վիճում են, թե ինչու են Մարսի երկու կիսագնդերն այդքան տարբերվում իրարից: Ըստ մի նոր տեսության՝ այս անհամաչափությունն առաջացել է հուժկու հարվածի հետևանքով: Բորեալիս Բեյզինը՝ արեգակնային համակարգի ամենամեծ խառնարանը, շատ բան կարող է հուշել Մարսի բուռն անցյալի մասին: Սփռված լինելով 8500 կմ. տարածության վրա՝ այս խառնարանը գրավում է մոլորակի 40 տոկոսը: Երկրորդ ամենամեծ խառնարանը ևս Մարսում է գտնվում, սակայն այն Բորեալիսից չորս անգամ ավելի փոքր է: Այդքան մեծ խառնարան կարող էր առաջանալ միայն շատ մեծ տիեզերական օբյեկտի հարվածից, անգամ Պլուտոնից ավելի մեծ:

Պերիկենտրոնը արևամերձ կետ է: Արեգակին ամենից մոտ գտնվող մեծ օբյեկտը Մերկուրին է, սակայն կան մի շարք փոքր տիեզերական օբյեկտներ, որոնք ավելի մոտ են գտնվում արեգակին: 2000 BD19 աստերոիդը ամենափոքր ուղեծիրն ունի և գտնվում է արեգակից .092 աստղագիտական միավոր հեռավորության վրա (1 աստղագիտական միավորը մատավորապես այնքան տարածություն է, որքան Երկիր մոլորակի և արեգակի միջև ընկած հեռավորությունը): Արեգակին ամենից մոտ գտնվող աստերոիդի ջերմաստիճանը չափազանց բարձր է: Այս աստերոիդի ուսումնասիրությունները կարևոր են, քանի որ դրանք օգնում են հասկանալ, թե ինչպես կարող են տարբեր գործոններ փոխել տիեզերական մարմնի օրիենտացիան:

Որոշ սև խոռոչներ չափազանց մեծ են, սակայն երկու միլիարդ արեգակնային զանգվածով ULAS J1120+0641-ը ապշեցրել է աստղագետներին ոչ այնքան իր հսկայական մեծությամբ, որքան հնությամբ: ULAS-ը երբևէ հայտնաբերված ամենահին քվազարն է: Դեռ 800 մլն. տարի էլ չէր անցել Մեծ պայթյունից, երբ առաջացավ ULAS J1120+0641-ը:

Տիտանն Արեգակնային համակարգի ամենատարօրինակ արբանյակն է: Այն հայտնաբերվել է Քրիստիան Հյուգենսի կողմից 1655 թ.-ին: Տիտանը խիտ մթնոլորտ ունեցող միակ արբանյակն է։ Այդ խիտ մթնոլորտի պատճառով երկար ժամանակ անհնար էր տեսնել արբանյակի մակերևույթը: Տիտանի մակերևույթը հնարավոր եղավ ուսումնասիրել միայն 2005 թ.-ին «Կասսինի Հյուգենս» կոչվող սարքի շնորհիվ: Տիտանի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ազոտից, սակայն այնտեղ կա նաև մեթան և էթան: Տիտանի մակերևույթի վրա գոյացել են մեթան-էթանային լճեր և գետեր։ Տիտանի զանգվածը կազմում է Սատուրնի բոլոր արբանյակների զանգվածի 95 %-ը։ Բացառված չէ, որ Տիտան արբանյակի վրա կյանք գոյություն ունենա: Տիտանը կարծես թե օժտված է մարդկային կյանք ծավալելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմաններով` մակերևույթի տակ գտնվող հեղուկ ջուր, ձգողական դաշտ, որը նման է Երկիր մոլորակի արբանյակի ձգողական դաշտին, ինչպես նաև առատ վառելիք և պարարտանյութ: Ո՞վ գիտի, գուցե մի օր մարդկությունը բնակություն հաստատի Տիտանի վրա և սկսի հիմա էլ Արեգակնային համակարգի այս տիրույթն աղտոտել: