Բրիտանիայի կուսակցությունների ղեկավարները կոչ են արել օգնել սիրիացի փախստականներին


20:01 , 28 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի 3 հիմնական քաղաքական կուսակցությունների ղեկավարները կոչ են արել պետությանը օգնել սիրիացի փախստականներին, հայտնում է BBC-ն: 

Պահպանողական կուսակցության ղեկավար Դևիդ Քեմերոնը, Լիբերալ դեմոկրատների կուսակցության ղեկավար Նիկ Քլեգն ու Լեյբորիստական կուսակցության նախագահ Էդ Միլիբենդը համատեղ կոմյունիկեում համաշխարհային հանրությանը կոչ են արել նյութական օգնություն տրամադրել Սիրիայի փախստականներին, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ ապահովել հումանիտար օգնության հասանելիությունը մարդկանց: