17:39 , 28 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կահիրեում «Մուսուլման եղբայրների» կողմնակից ուսանողները հրկիզել են համալսարանի շենքը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով երկրի անվտանգության ծառայությունում իր աղբյուրին:
Գործակալության տվյալներով՝ ուսանողները հրկիզել են Ալ-Ազխար համալսարանի առևտրի ֆակուլտետը:
Հրդեհի օջախը հաջողվել է մեկուսացնել, սակայն շենքի 2 հարկերը այրվել են, նշում է գործակալությունը: