19:41 , 28 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի ավելի քան 130 շրջաններում հայտարարվել է ջրհեղեղի սպառնալիք այն բանից հետո, երբ երկրի արևմուտքն ու հարավը պատուհասեցին ուժեղ ջրհեղեղները, որոնք զուգակցվում էին ուժեղ քամու հետ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով Թագավորության շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությանը:
Մեծ Բրիտանիայում արդեն մեկ շաբաթ եղանակային վատ պայմաններ են: Ամենալարված իրավիճակն Անգլիայում ու Ուելսում է, որտեղ քամու արագությունը հասնում է 130 կմ/ժ-ի:
Առանց էլեկտրականության է մնացել մոտ 4 հազար տուն: