Ամեն ինչը, ոնց որ թե, սահման ունի


17:15 , 28 դեկտեմբեր, 2013

Ամեն ինչը, ոնց որ թե, սահման ունի: Նրանք, ովքեր աջուձախ ուրիշներին «շրխկացնում են» հացադուլավորի համար, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ հենց այդ պահից հացադուլ հայտարարել:
Հ.Գ. Միտքս ավելի պարզեցնեմ: Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել: Ես քանի անգամ գրել եմ Հայաստանում հացադուլի անիմաստության մասին, որովհետեւ գործ ունենք մարդակեր իշխանությունների հետ, նրանց համար մարդու կյանքը գրոշի արժեք չունի: Այնուամենայնիվ, Շանթը հացադուլ է անում` ի՛ր որոշումն է, ՇԱՏ կուզենայի, որ չաներ: Սակայն, Ֆեյսբուքում ամենատգեղ ձեւով ուրիշներին դատափետողը, թե ինչու են մնացած մարդիկ ուտում` դրա տրամաբանական հետեւանքներով, ինքը եւ իրեն լայք տվողները դադարե՞լ են ուտել, հացադո՞ւլ են հայտարարել հանուն Շանթի: Ախր էդ անտերը հո հացը կրծելով, ուրիշներին մեղադրելով չի՞:(